Երկուշաբթի , 27 Հոկտեմբերի 2025

«Մայր Հայաստանից» հուզված Նիկոլի երկու թեկնածուները Վաղարշապատում

Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե մի այլասերված քաղաքական կոմբինացիա չմտածեր Վաղարշապատի ընտրություններում։ Վաղարշապատում Փաշինյան Նիկոլը ընտրությունների գնում է երկու թեկնածուով․ մեկը հենց ՔՊ-ի կողմից առաջադրված, Արցախում հոր վաստակն ուրացած ու Նիկոլի փեշի տակ հանգրվանած տղեն է, մյուսը՝ Վազգենի ախպոր դրածոն կամ բրածոն։

ՔՊ-ում լավ են հասկանում, որ իրենց կուսակցությունը քաղաքական բորոտի ընկալում ունի, հետևաբար մի քանի քվե փախցնելու համար պետք է հենց իրենց թեկնածուին հնարավորինս հեռու պահեն ՔՊ-ի հետ ասոցացվելուց։
Դրա համար մեյդան են բերել Վազգենի ախպոր բրածոյին, որը բոլոր հնարավոր ձևերով իրեն Նիկոլից ավելի Նիկոլ է ներկայացնում։ Սա Հ1-ի եթերում նիկոլականության նոպայի սրացումներ է բեմադրում ու անգամ Նիկոլի դրածոյին մեղադրում է պակաս նիկոլական լինելու մեջ։ Ուզում են տպավորություն ստեղծել, թե Նիկոլենց թեկնածուն իրականում եվրոօղլիների բրածոն է։
Այսինքն Նիկոլենք որոշել են ՔՊ-ի թեկնածուին թաքցնել Վազգենի ախպոր բրածոների փեշերի տակ ու վաղարշապատցիների վրա իրենց թեկնածուին խուրդեն որպես կույս քաղաքական գործիչ։
Ու սրանք լավ են հասկանում, որ Վաղարշապատում Մայր Հայաստանը խառնելու է բոլոր խաղաքարտերը, իրենց մտածած կոմբինացիաները համապատասխան տեղ է ուղարկելու։
Իսկ Նիկոլի վերոհիշյալ երկու թեկնածուները քաղաքականապես այնքան տհաս են, որ իրենց վախերը չեն կարողանում թաքցնել ու Հ1-ի եթերում դուետով երգում են այն մասին, թե ինչքան են հուզված «Մայր Հայաստանից» ու Վաղարշապատում նրա առաջադրած թիմից։
Տղաներ ու աղջիկներ, ձեր հուզմունքն ու վախերը զսպեք, քանի որ նոյեմբերի 16-ից հետո հուզվելու էլ ավելի շատ պատճառներ կունենաք։
Դերենիկ Մալխասյան
Source: USAArmenia

Մասին USArmeniaNews.com

Կարդացեք նաև

«Տաշիր Սամոյի» շարժումը բավական լպրծուն է դառնում

«Մեր ձևով» շարժման առաջին հաշվետու ժողովից հետո լրագրողների հետ զրույցում այդ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով