Չորեքշաբթի , 13 Մայիսի 2026

Ինչ հարցեր է քննարկել Արարատ Միրզոյանը՝ Ժան-Նոել Բարոյի հետ

Ինչ հարցեր է քննարկել Արարատ Միրզոյանը՝ Ժան-Նոել Բարոյի հետ

Tue, 03 Mar 2026 21:30:00 +0400


Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։

Անդրադարձ է կատարվել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակին: Մտքեր են փոխանակվել համապատասխան գոտիներում գտնվող քաղաքացիներին աջակցության ուղղությամբ տարվող աշխատանքների շուրջ:

Նախարար Միրզոյանն ընդգծել է խաղաղ լուծման հասնելու կարևորությունը:

Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն ընդգծել են մայիսին Երևանում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովի՝ բարձր մակարդակով անցկացման նպատակով ցուցաբերվող ակտիվ ներգրավածությունը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը

«Հրապարակ»․ Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը Fri, 08 May 2026 08:10:13 +0400 Մեր …