Երեքշաբթի , 7 Հուլիսի 2026

Հողերը հետ չեն տա, բայց արժեքը կփոխհատուցեն

Հողերը հետ չեն տա, բայց արժեքը կփոխհատուցեն

Tue, 03 Mar 2026 22:15:03 +0400


Հակակոռուպցիոն դատարանը մեկ շաբաթ առաջ բավարարել է Գլխավոր դատախազության պահանջը եւ անվավեր է ճանաչել Իսակովի պողոտայում գտնվող` Եռաբլուրին հարող 0,17 հեկտարի վաճառքը: Գործարքը ուղիղ 20 տարվա վաղեմություն ունի եւ տեղի էր ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի օրոք՝ 2006 թվականին: Այս գործով ՀՀ երրորդ նախագահը մեղադրյալ է: Կարող է թվալ, թե ահա այդ հողերը հետ են վերադարձվում պետությանը, սակայն իրականությունն այն է, որ նշված տարածքը վաղուց վաճառված է երրորդ անձանց, եւ դատարանն ընդունել է, որ այն պետությանը վերադարձնելն անհնար է, ուստի որոշվել է գնորդից՝ «Էյ Սի Բրիջ» ՓԲԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հողամասի արժեքը՝ 78 միլիոն 860 հազար դրամ: Ի դեպ, այդ հողերը միայն պայմանականորեն կարելի է ասել «Եռաբլուրի հողեր», որոնք ընդամենը սահմանակից են Եռաբլուր պանթեոնին, որն այս իշխանության շնորհիվ այնքան է մեծացել, որ սահմանակից է դարձել Իսակովի պողոտային:

«Էյ Սի Բրիջ» ընկերությունը փոխկապակցված է եղել ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Անդրանիկ Մանուկյանի հետ, որն էլ ձեռք է բերել այն ՊՆ-ից` շուկայականից ակնհայտ ցածր գնով: Այդ հողերի օտարմանը մասնակցել է Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը, որն այն ժամանակ զբաղեցրել է ՊՊԾ բաժնի պետի պաշտոնը: Վերջինս, սակայն իր մեղքն ընդունել է մասնակի, թեեւ «հաշտվել» է դատախազության հետ եւ 2023 թվականին փոխանցել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնի 4 միավոր անշարժ գույքերը Հայաստանի Հանրապետության սեփականությանը: Դե, իսկ հողերի իրական վաճառողը, գործարքը նախապատրաստողը եղել է ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանը: Դեռ անցյալ տարի, երբ Փաշինյանը ԱԺ ամբիոնից գոռում էր Եռաբլուրի հողերի վաճառքի մասին, ԶԼՄ-ները հիշեցին Արմեն Սարգսյանին, նկատելով նաեւ, որ վերջինս փաստացի Նիկոլ Փաշինյանի հովանավորյալն է, քանի որ Փաշինյանը հեղափոխությունից հետո մասնակցել էր Արմեն Սարգսյանի գինու եւ կոնյակի գործարանի բացմանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Վերին Ոսկեպարը կհանձնեն, իսկ Բերքաբերի հողերը հետ չեն ստանա

«Հրապարակ»․ Վերին Ոսկեպարը կհանձնեն, իսկ Բերքաբերի հողերը հետ չեն ստանա Sat, 04 Jul 2026 10:15:49 …