Իրանի պատճառով բանակցությունները դադարեցված են․ Զելենսկի
Thu, 05 Mar 2026 14:30:32 +0400

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ԱՄՆ մասնակցությամբ խաղաղ բանակցությունների գործընթացը ներկայումս դադարեցված է Իրանում Իսրայելա-ԱՄՆ ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ներկայումս, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, եռակողմ հանդիպման համար անհրաժեշտ ազդանշաններ չկան։
Սակայն, հենց որ անվտանգության իրավիճակը և ընդհանուր քաղաքական համատեքստը թույլ տա շարունակել այս եռակողմ դիվանագիտական աշխատանքը, դա կարվի։ Ուկրաինան պատրաստ է դրան», – ասել է նա։
Ըստ ուկրաինական ԶԼՄ-ների, Զելենսկին հույս ուներ բանակցություններ անցկացնել մարտի առաջին տասնօրյակում՝ որպես հնարավոր ամսաթվեր նշելով մարտի 5-6-ը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր