Հինգշաբթի , 26 Մարտի 2026

Անչափ ինքնիշխան

Անչափ ինքնիշխան

Thu, 26 Mar 2026 09:00:18 +0400


Երբ որ մարդիկ կորցնում են պարկեշտության եւ ամոթի վերջին նշույլները, փորձում են իրականությունը 180 աստիճանով շրջված ներկայացնել, շատ բարդ է նրանց հետ վիճելը կամ ինչ-որ բան բացատրելը։ Երեկ Փաշինյանը խորհրդարանում հերթական կատաղության նոպայի մեջ էր կամ էլ հոգեբան-հիպնոթերապեւտի կեցվածք էր ընդունել եւ փորձում էր համոզել, որ մենք ազատվել ենք կախումներից, դարձել ենք անկախ ու ինքնիշխան։ Իսկ առաջ հորթի պես մեզ դես-դեն էին տանում, մեր փոխարեն ամեն ինչ որոշում։ Հիմա եկեք հասկանանք, թե ինչ է որոշել այս 8 տարում ինքը՝ չափից դուրս ինքնիշխան դարձած Փաշինյանը։ Գուցե այդ ինքնիշխանության եւ սեփական ճակատագիրը կերտելու որոշումներից մեկը 2020-ի պատերա՞զմն էր, որը մեր պարտությունների սկիզբը դրեց՝ հայկական տնօրինության տակ գտնվող հողեր հանձնեցինք, 5 հազար երեխա զոհվեց։ Իսկ գուցե ինքնիշխանության դրսեւորո՞ւմ էր, որ 20 թ․ դեկտեմբերին մի օրվա մեջ բոլոր դիրքերից ինքնակամ՝ առանց կռվի, հետ քաշեցին հայկական զորքը, չնայած նոյեմբերի 9-ի հայտարարությամբ հստակ ամրագրված էր․ «Կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»: Գուցե իր ինքնիշխան որոշմա՞մբ էր, որ թշնամուն հանձնվեց միջպետական Գորիս-Կապան մայրուղին։ Կամ հենց իր որոշմա՞մբ էր, որ ադրբեջանական զորքը գրավեց Սեւ լճի մի մասը, Սոթքից հատված, Ջերմուկի սարերը, Ներքին Հանդի գերեզմանոցը։ Իսկ հնարավո՞ր է, որ ինքնուրույն ու ինքնիշխան պետության ղեկավարի որոշմամբ երկրորդ հայկական պետությունն էթնիկ զտման ենթարկվեց, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտնվեց Բաքվի բանտում, Տավուշից հողեր հանձնվեցին՝ սահմանազատման անվան տակ։ Հետո համաձայնեց Սյունիքից միջանցք տալու ադրբեջանական առաջարկին, հիմա էլ ուզում է Սահմանադրությունը փոխել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայ կին գործարարն ընդգրկվել է Մերձավոր Արեւելքի բիզնես առաջնորդների ցանկում

Հայ կին գործարարն ընդգրկվել է Մերձավոր Արեւելքի բիզնես առաջնորդների ցանկում Mon, 23 Mar 2026 18:30:48 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով