Թրամփը Իրանում ցամաքային գործողություն կսկսի․ Դենիել Դեւիս
Wed, 01 Apr 2026 18:30:47 +0400

Ամերիկյան բանակի պաշտոնաթող փոխգնդապետ Դենիել Դեւիսը կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է առաջիկայում հայտարարել Իրանում ցամաքային գործողություն սկսելու մասին։ Այս մասին նա գրել է իր սոցկայքի էջում։ Նա ընդգծել է, որ Թրամփի հայտարարությունը, արված Օվալաձեւ աշխատասենյակից առ այն, որ Իրանի դեմ գործողության ավարտին մնացել է 2-3 շաբաթ, դուռ է բացում այն հարցի հետ կապված, որ գուցեեւ նա հայտարարի Իրանում ցամաքային գործողություն սկսելու մասին։
Դեւիսը նշել է, որ նախագահ Թրամփը հակասական քաղաքական հայտարարություններ է անում՝ անընդհատ փոխելով կրիտերիաներն ու նպատակները՝ Իրանի ոչնչացումից մինչեւ բանակցություններ Թեհրանի հետ, կամ խնդրի փոխանցում եվրոպական դաշնակիցներին կամ ռեգիոնալ գործընկերներին։ Այս իրավիճակում, ըստ Դեւիսի, անհասկանալի է, թե որն է ի վերջո Սպիտակ տան ղեկավարի կեցվածքը այս հակամարտությունում եւ ինչ է նա ուզում։ Միաժամանակ, որեւէ երաշխիք չկա, որ երեկոյան արված հայտարարությունները հաջորդ առավոտյան չեն փոխվի։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնաթող սպան ընդգծել է, որ նույնիսկ զինվորականները ստիպված են լինում անորոշության մեջ մնալ ու կռահել, թե ինչ նոր հայտարարություն է անելու Սպիտակ տան ղեկավարը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր