Երկուշաբթի , 25 Մայիսի 2026

Հայաստանի երկաթուղու կոնցեսիան վաճառելու որևէ պատճառ չկա․ ՌԴ փոխվարչապետ

Հայաստանի երկաթուղու կոնցեսիան վաճառելու որևէ պատճառ չկա․ ՌԴ փոխվարչապետ

Thu, 02 Apr 2026 09:35:11 +0400


«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության կոնցեսիան երրորդ կողմին վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա։

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Հիշեցնենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 26-ին հայտարարեց, որ Երևանը դեմ չէ Հայաստանի երկաթուղին ղազախական կոնցեսիոն կառավարման հանձնելու տարբերակին, եթե այդ հարցում համաձայնություն ձեռք բերվի Ռուսաստանի հետ: ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը մարտի 3-ին հայտնեց, որ ՌԴ–ն Հայաստանի երկաթուղու կառավարումը Ղազախստանին հանձնելու հարցով բանակցություն չի վարում։

«Մեզ համար ակնհայտ է, որ ՀԿԵ–ի կոնցեսիան որևէ երրորդ կողմի վաճառելու ոչ մի օբյեկտիվ պատճառ չկա»,– ասել է Օվերչուկը:

Նրա խոսքով, Ռուսաստանում ընդունված է դատել ոչ թե խոսքով, այլ գործով, իսկ գործը ցույց է տալիս, որ սկզբում խլեցին մասնավոր էլեկտրաէներգետիկական ընկերության սեփականության իրավունքը, իսկ հիմա բարձրացնում են երկաթուղային կոնցեսիայի հարցը:

Հայկական երկաթուղին ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։ Փետրվարի 13-ին Փաշինյանը ՌԴ գործընկերներին առաջարկել էր Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը վաճառել Երևանի և Մոսկվայի բարեկամ երկրի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուսաստանը ԵԱՏՄ-ից Հայաստանը հեռացնելու նախագիծ է պատրաստում

Ռուսաստանը ԵԱՏՄ-ից Հայաստանը հեռացնելու նախագիծ է պատրաստում Sun, 24 May 2026 11:15:22 +0400 Մայիսի 28-29-ին …