Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Ինչու էին բերման ենթարկել գյումրեցի տարեց կնոջը

Ինչու էին բերման ենթարկել գյումրեցի տարեց կնոջը

Fri, 01 May 2026 11:10:42 +0400


Երեկ գրել էինք, որ Գյումրիում բերման են ենթարկել ակտիվիստ կնոջ` Ջուլիետա Ավետիսյանին, ով հայտնի է իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի հասցեին իր սուր քննադատություններով։

Նա վերջին շրջանում ակտիվորեն հանդես էր գալիս լրատվամիջոցներում՝ կոշտ հարցազրույցներով, այդ թվում՝ վարչապետի Գյումրի այցի ընթացքում։ Տեղեկացանք, որ Ջուլիետա Ավետիսյանին երեք ժամ պահելուց հետո ազատ են արձակել։ Այս պահին դեռևս չկա հստակ որոշում․ քննիչը պետք է որոշում կայացնի՝ արդյոք նրա նկատմամբ քրեական գործ կհարուցվի, թե ոչ։

Միևնույն ժամանակ, մեզ հայտնի դարձավ, որ բերման ենթարկելու հիմքում եղել է իշխանական բլոգեր Նատալի Ալեքսանյանի հայտարարությունը։

Վերջինս տարածել էր տեղեկություն, ըստ որի՝ իբր նամակ է ստացել մի քաղաքացուց, որը ահազանգել է, թե Ջուլիետա Ավետիսյանը զբաղվում է մարդկանց հավաքագրմամբ՝ ընդդիմության օգտին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կառավարության մոտից մարդ են բերման ենթարկել․ ինչ է տեղի ունեցել

Կառավարության մոտից մարդ են բերման ենթարկել․ ինչ է տեղի ունեցել Thu, 20 Aug 2026 11:51:31 …