Հինգշաբթի , 18 Հունիսի 2026

Թրամփը՝ ԱՄՆ-ի գաղտնի զենքի մասին

Թրամփը՝ ԱՄՆ-ի գաղտնի զենքի մասին

Fri, 01 May 2026 11:00:44 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին պնդել է, որ ԱՄՆ զինված ուժերի գաղտնի զենքը, որը նա անվանել է «դիսկոմբուլյատոր», Նիկոլաս Մադուրոյին առևանգելու գործողության ժամանակ ամբողջությամբ անջատել է Վենեսուելայի ռազմական տեխնիկան։

«Մեր զինված ուժերը անգերազանցելի են։ Գիտեք, երբ մենք հարձակվեցինք Վենեսուելայի վրա, նրանց սարքավորումները… ոչինչ չաշխատեց։ Դրանք լավ սարքավորումներ էին, բայց մենք ենթարկեցինք «դիսկոմբուլյացիայի»», – նշել է Թրամփը։

«Հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում։ Նրանք սեղմում են կոճակները, և ոչինչ չի աշխատում։ Նրանք ասում են. «Գրողը տանի, ի՞նչ է կատարվում»։ Նրանք լսեցին այս տարօրինակ բզզոցը, որը գալիս էր վերևից։ Զարմանալի է, թե որքան հիանալի է մեր բանակը», – հավելել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բեյրութի վրա հարձակումը չպետք է տեղի ունենար․ Թրամփ

Բեյրութի վրա հարձակումը չպետք է տեղի ունենար․ Թրամփ Sun, 14 Jun 2026 21:00:12 +0400 ԱՄՆ …