Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

Հայաստանը պատրաստվում է մտնել ՌԴ-ին թշնամական դաշինք, ծանր հետևանքներ կլինեն․ Օվերչուկ

Հայաստանը պատրաստվում է մտնել ՌԴ-ին թշնամական դաշինք, ծանր հետևանքներ կլինեն․ Օվերչուկ

Thu, 02 Apr 2026 14:30:17 +0400


Ակնհայտ է, որ Հայաստանը պատրաստվում է մտնել ՌԴ-ի նկատմամբ թշնամաբար տրամադրված դաշինք։ Այս մասին «ТАСС»-ի հետ հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ընդգծելով, որ նման սցենարը ծանր հետևանքներ կունենա։

«Այն, ինչ մենք տեսնում ենք երկաթուղային կոնցեսիայի հետ կապված իրադարձությունների օրինակով, տեղավորվում է Հայաստանի ղեկավարության կողմից հռչակված քաղաքական տրամաբանության մեջ՝ մերձենալ Եվրոպական միության հետ, որն ապրում է տնտեսական անկում և վերափոխվում է Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ռազմաքաղաքական դաշինքի»,- ասել է Օվերչուկը։

Նա շեշտել է, որ «ցանկանո՞ւմ են արդյոք հայերը դառնալ Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված բլոկի մաս՝ դա հենց հայերի գործն է»։

«Մեզ համար ակնհայտ է, որ նրանց նախապատրաստում են դրան, ինչպես նաև ակնհայտ են իրադարձությունների նման զարգացման երկարաժամկետ ծանր հետևանքները»,- նշել է Օվերչուկը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նոր թեկնածու, նույն հակասությունը. ի՞նչ է կատարվում ԱԺ-ում

Նոր թեկնածու, նույն հակասությունը. ի՞նչ է կատարվում ԱԺ-ում Fri, 21 Aug 2026 11:18:43 +0400 Ազգային …