Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

Հիսուսը մերժում է պատերազմ մղողների աղոթքները․ Հռոմի պապի ակնարկը՝ Թրամփին

Հիսուսը մերժում է պատերազմ մղողների աղոթքները․ Հռոմի պապի ակնարկը՝ Թրամփին

Sat, 04 Apr 2026 15:00:26 +0400


Գրել ենք, որ ամերիկյան արմատներ ունեցող Հռոմի պապ Լևոն XIV-ը քննադատել է ԱՄՆ ՊՆ ղեկավարի՝ ամերիկացիներին ուղղված կոչը, թե պետք է ամեն օր ծնրադիր աղոթել Հիսուսի անունից՝ Իրանի դեպ պատերազմը հաղթական ավարտին հասցնելու համար։ Սուրբ Քահանայապետը շեշտել էր, որ դա օտար է Հիսուսի ճանապարհին՝ դատապարտելով գերիշխանության ու պատերազմի մոլուցքը։

Ավելի վաղ՝ մարտի վերջին կիրակնօրյա քարոզի ժամանակ, կաթոլիկ եկեղեցու Հովվապետն ավելի անկեղծորեն էր արտահայտվել. «Մեր Աստված Հիսուսն է՝ Խաղաղության Արքան, որը մերժում է պատերազմը, որին ոչ ոք չի կարող օգտագործել այն արդարացնելու համար։ Նա չի լսում պատերազմ մղողների աղոթքները, այլ մերժում է նրանց»։

Միևնույն ժամանակ, ըստ The New York Times-ի, Լևոն XIV-ը խուսափում է Վաշինգտոնի հետ անմիջական բախումից։ Օրինակ, նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անունով հիշատակել է միայն մեկ անգամ, երբ լրագրողները նրան ուղղակիորեն խնդրել են ուղերձ փոխանցել նախագահին։

«Ինձ ասացին, որ նախագահ Թրամփը վերջերս հայտարարել է պատերազմը դադարեցնելու իր ցանկության մասին։ Ես կցանկանայի հավատալ, որ նա փնտրում է բռնության և ռմբակոծությունների մակարդակը նվազեցնելու ուղիներ», – ասել է Հռոմի պապը մարտի 31-ին Հռոմի մոտ գտնվող Կաստել Գանդոլֆոյի իր ամառանոցում։ Ըստ պապի՝ ինքը Թրամփի հետ անմիջականորեն չի քննարկել պատերազմը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պուտինի և Զելենսկու միջև ատելությունը խաղաղության հիմնական խոչընդոտն է․ Թրամփ

Պուտինի և Զելենսկու միջև ատելությունը խաղաղության հիմնական խոչընդոտն է․ Թրամփ Mon, 09 Nov 2026 12:00:59 …