ՌԴ նախագահականից Զատկի առթիվ շնորհավորել են Եզրաս սրբազանին
Sat, 04 Apr 2026 18:09:59 +0400

ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն կառավարական հեռագիր է ուղարկել Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին։
Իր ուղերձում նա շնորհավորել է արքեպիսկոպոսին Քրիստոսի Հարության կապակցությամբ՝ նշելով, որ այս մեծ տոնը միավորում է միլիոնավոր հավատացյալների անսասան հոգևոր իդեալների շուրջ և հույս է ներշնչում կյանքի հաղթանակի համար։
Անտոն Վայնոն խորին երախտագիտություն է հայտնել արքեպիսկոպոսին Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր կրոնական միավորումների հետ փոխգործակցության խորհրդի աշխատանքներում նրա ստեղծագործական ներդրման համար։
Հավարտ շնորհավորանքի, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարը Եզրասին մաղթել է առողջություն և հաջողություններ պատասխանատու ծառայության մեջ և վստահություն հայտնել իրենց կառուցողական և ստեղծագործ համագործակցության շարունակականության հարցում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր