Շաբաթ , 12 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Պասիվները կպատժվեն, ակտիվները կխրախուսվեն

«Հրապարակ»․ Պասիվները կպատժվեն, ակտիվները կխրախուսվեն

Tue, 07 Apr 2026 08:15:31 +0400


Շաբաթ օրը «Քաղպայմանագրի» համաժողովից եւ նախընտրական ցուցակի կազմավորումից հետո ՔՊ խմբակցության մի մասն անկումային տրամադրության մեջ է եղել․ գործող պատգամավորների մեծ մասը ցուցակի հետին հորիզոնականներում է հանգրվանել, եւ հույս չունեն, որ հունիսի 7-ի ընտրություններից հետո կհայտնվեն խորհրդարանում։

Այս տրամադրությունների մասին տեղյակ է նաեւ Նիկոլ Փաշինյանը, որը, ըստ մեր աղբյուրի, վարչության անդամներին հորդորել է բացատրական աշխատանքներ տանել թիմակիցների հետ, հավաստիացնել, որ որեւէ մեկն անգործ չի մնա, եթե ընտրություններին ընդառաջ «վիզ դնեն» ու հասնեն նրան, որ ՔՊ-ն կրկին իշխանություն վերցնի։

Հանձնարարել է նաեւ ակտիվացնել աշխատանքներն ընդդիմության դեմ պայքարում, որեւէ ռեպլիկ, որեւէ հայտարարություն անպատասխան չթողնել: Ավելին` նախահարձակ լինել։ Ասել է, որ ինքն անձամբ հետեւելու է բոլորի պահվածքին, պասիվները կպատժվեն, ակտիվները կխրախուսվեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ժողովուրդը որեւէ մեկին մանդատ չի տվել՝ հրաժարվելու ազգային նպատակներից

«Հրապարակ». Ժողովուրդը որեւէ մեկին մանդատ չի տվել՝ հրաժարվելու ազգային նպատակներից Thu, 27 Aug 2026 11:15:40 …