Երեքշաբթի , 7 Ապրիլի 2026

Իրանին հաշված ժամե՞ր են մնում․ Հեգսեթի ճեպազրույցը հետաձգվել է

Իրանին հաշված ժամե՞ր են մնում․ Հեգսեթի ճեպազրույցը հետաձգվել է

Tue, 07 Apr 2026 14:30:24 +0400


The Hill-ը հաղորդում է, որ ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնի և ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի ճեպազրույցը չեղարկվել է։

Այն նախատեսված էր երեքշաբթի՝ ապրիլի 7-ին, ժամը 8:00-ին։ Պենտագոնի կայքում այդ մասին տեղեկատվություն չկա։ Չեղարկման պատճառը չի նշվում։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին վերջնագրի ներկայացման ժամկետը ապրիլի 6-ի Վաշինգտոնի ժամանակով ժամը 20:00-ից տեղափոխել էր ապրիլի 7-ի գիշերը։ Նա հաստատել է, որ այս ամսաթիվը համարվում է «վերջնական վերջնաժամկետ»։

Հիշեցնենք, ժամեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել էր որ եթե Թեհրանը չգնա գործարքի, Իրանը կարող է մի գիշերվա մեջ ոչնչացվել, և դա կարող է լինել հենց այս գիշեր։

Այսօր ավելի վաղ էլ հայտնի դարձավ, որ Իրանը 10 կետանոց ծրագիր է ներկայացրել՝ պատերազմը դադարեցնելու համար․ Իսլամական հանրապետությունն այն ԱՄՆ-ին է փոխանցել Պակիստանի միջնորդների միջոցով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այսօր Մայրության եւ Աստվածածնի Ավետման տոնն է

Այսօր Մայրության եւ Աստվածածնի Ավետման տոնն է Tue, 07 Apr 2026 12:37:37 +0400 Ավետումը Սուրբ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով