Երկուշաբթի , 25 Մայիսի 2026

«Հրապարակ»․ Ընթերցանության ժամ՝ ԱԺ-ում

«Հրապարակ»․ Ընթերցանության ժամ՝ ԱԺ-ում

Wed, 08 Apr 2026 08:15:23 +0400


Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում երեկ կատարված փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՔՊ-ականները, գրեթե առանց բացառության, ԱԺ ամբիոնին էին մոտենում «շպառգալկաներով» եւ թղթից էին կարդում իրենց ելույթները։

Մեր տեղեկություններով, ՔՊ-ական պատգամավորներին նախապես գրել տվել են իրենց տեքստերը, դերաբաշխում են արել, թե ով ինչ ելույթ պետք է ունենա, շատերը չեն հասցրել անգիր սերտել ելույթները կամ իրենց բառերով վերաշարադրել միտքը եւ որոշել են, որ ավելի ապահով է կարդալը։

66 ձայն էր հարկավոր՝ նախագիծն անցկացնելու համար, եւ 2 անգամ ընդմիջում վերցրին, որ կոճակ սեղմողներին բերման ենթարկեն: ՔՊ-ական 65 պատգամավորներից բացի, կողմ քվեարկեց նաեւ երբեմնի ընդդիմադիր Գեղամ Նազարյանը, որի քվեարկությունից րոպեներ առաջ մոտեցավ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը եւ, հավանաբար, հրահանգավորեց։

ՔՊ-ում թերեւս մտավախություն ունեին, որ թիմում կարող են «տակից» դավաճանել իրենց` հաջորդ խորհրդարանից դուրս մնացողները, եւ չքվեարկել կողմ, ուստի ՔՊ-ի ռեզերվային խաղացողին էին ներգրավել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Հակառուսական արշավը եւ ռուսի պատասխանը. հայկական ծաղիկների մուտքը ՌԴ կասեցվեց

«Հրապարակ»․ Հակառուսական արշավը եւ ռուսի պատասխանը. հայկական ծաղիկների մուտքը ՌԴ կասեցվեց Sat, 23 May 2026 …