Երեքշաբթի , 25 Օգոստոսի 2026

Փեզեշքիանի առաջին մեկնաբանությունը՝ ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին

Փեզեշքիանի առաջին մեկնաբանությունը՝ ԱՄՆ-ի հետ հրադադարի մասին

Wed, 08 Apr 2026 18:00:47 +0400


Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Վաշինգտոնի հետ Թեհրանի առաջարկած սկզբունքների վրա հիմնված հրադադարը հնարավոր է դարձել Իրանի ժողովրդի աջակցության և հանգուցյալ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակի շնորհիվ։

«Իրանի առաջարկած ընդհանուր սկզբունքների վրա հիմնված հրադադարը մեր հանգուցյալ առաջնորդի՝ մեծն Խամենեիի թափված արյան և ամբողջ ազգի մասնակցության արդյունքն էր», – գրել է նախագահը սոցիալական ցանցերում իր գրառման մեջ։

Նա նաև կոչ է արել իրանցիներին միավորվել բոլոր ոլորտներում, այդ թվում՝ դիվանագիտության մեջ։

Իր հերթին, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ առաջիկա բանակցություններին, որոնք տեղի կունենան Իսլամաբադում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հույս ունեին՝ Իրանը Վենեսուելայի նման հեշտությամբ գրավել, բայց՝ չստացվեց․ Մասուդ Փեզեշկիան

Հույս ունեին՝ Իրանը Վենեսուելայի նման հեշտությամբ գրավել, բայց՝ չստացվեց․ Մասուդ Փեզեշկիան Mon, 24 Aug 2026 …