Զոհերի թիվն աճում է․ Իսրայելը արյան ծովի է վերածում Լիբանանը

Զոհերի թիվն աճում է․ Իսրայելը արյան ծովի է վերածում Լիբանանը

Thu, 09 Apr 2026 10:00:38 +0400


Իսրայելը գիշերվա ընթացքում ավելի քան 20 հարված է հասցրել Լիբանանին, հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։ ԶԼՄ–ի տվյալներով` հարվածները մասնավորապես հասցվել են Բեյրութի Դահիա թաղամասին և Լիտանի գետի վրայով անցնող Ալ Քասամիա կամրջին։

Al-Jazeera հեռուստաալիքը` հղում անելով Լիբանանի քաղպաշտպանությանը հայտնում է, որ Իսրայելի կողմից Լիբանանին հասցված երեկվա զանգվածային հարվածների հետևանքով ավելի քան 250 մարդ է զոհվել, 1165 մարդ վիրավորվել է։
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ Լիբանանի վրա Իսրայելի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 112 մարդ, վիրավորվել՝ 837-ը։

Ապրիլի 8-ին իսրայելական ավիացիան հարվածել էր Բեյրութի կենտրոնական Մազրաա, Մանար, Էյն էլ-Մրեյս և Բարբուր թաղամասերին, ինչպես նաև հարավային արվարձանների 8 շրջաններին։

Հիշեցնենք՝ ապրիլի 8-ի գիշերը ԱՄՆ-ի ու Իրանի միջև հրադադար հաստատելու իրանական կողմի պայմաններից մեկն էլ Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների դադարեցումն էր։ Սակայն ավելի ուշ ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսը հայտարարել է, որ Լիբանանի հարցում «թյուրիմացություն» է տեղի ունեցել, քանի որ Նահանգները «ոչինչ չեն խոստացել»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Այդ փոքրիկ շանտաժիստին պետություն են վստահել, ինձ ինչո՞ւ չպետք է վստահեն

«Հրապարակ». Այդ փոքրիկ շանտաժիստին պետություն են վստահել, ինձ ինչո՞ւ չպետք է վստահեն Fri, 08 May …