Չորեքշաբթի , 1 Հուլիսի 2026

Հորմուզի նեղուցով անցնելու համար պետք է վճարեն թվային արժույթով

Հորմուզի նեղուցով անցնելու համար պետք է վճարեն թվային արժույթով

Thu, 09 Apr 2026 17:30:19 +0400


Իրանը պահանջում է, որպեսզի նավթատար լցանավերի անցնման համար նավագնացային ընկերությունները վճարեն Թեհրանին թվային արժույթով։ Այս մասին հայտնում է Financial Times պարբերականը։ Միաժամանակ, Թեհրանը պետք է ուշի ուշով հետեւի, որպեսզի հրադադարի երկու շաբաթների ընթացքում հանկարծ զենք զինամթերքի տեղափոխում չիրականացվի։ Այս մասին հայտնել է Իրանի Նավթի, գազի եւ նավթաքիմիական արտադրանքի արտահանողների միության ղեկավար Համիդ Հոսեյնին։

Իրանցի պաշտոնյան նշել է նաեւ, որ Թեհրանը Հորմուզի նեղուցով նավթատար լցանավերի անցման համար սահմանել է տարիֆ՝ 1 դոլար մեկ բարել նավթի դիմաց։ Դատարկ լցանավերը կարող են անցնել առանց որեւէ խնդրի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վերսկսել է Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումը

Վերսկսել է Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխումը Sat, 27 Jun 2026 14:30:02 +0400 Սաուդական Saudi Aramco …