Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

Կողոպտել են «Մարսելի» գլխավոր մարզչի տունը

Կողոպտել են «Մարսելի» գլխավոր մարզչի տունը

Thu, 09 Apr 2026 19:30:08 +0400


Ֆրանսիական «Մարսել» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Խաբիբ Բեյի տունը կողոպտել են։ Այս մասին հայտնում է La Depeche-ը։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի՝ լույս ութի գիշերը, ֆրանսիական Ֆյուվո քաղաքում։ Հայտնի է, որ կողոպտիչները եղել են երկուսը։ Նրանք կարողացել են մուտք գործել տարածք՝ մագլցելով պարսպի վրայով եւ մտնել տուն՝ կոտրելով ապակին։ Հանցագործները տարել են թանկարժեք հագուստով պայուսակ։ Կողոպուտի պահին Խաբիբ Բեյը տանը չի եղել։ Ոստիկանությունը ժամանել է դեպքի վայր եւ իրականացրել անհրաժեշտ քննչական եւ այլ գործողություններ։

Հիշեցնենք, որ Խաբիբ Բեյս այս տարվա փետրվարից է գլխավորում «Մարսելը»։ Նա այդ պաշտոնին հաջորդել է Ռոբերտո դե Ձերբիին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ոստիկանության 5 ծառայող կազատվի աշխատանքից

Ոստիկանության 5 ծառայող կազատվի աշխատանքից Fri, 03 Apr 2026 22:45:41 +0400 ՆԳ նախարարության ներքին կարգապահության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով