Նախագահի գլխավոր խորհրդականին պաշտոնանկ են արել, բայց նա նեղացած չէ
Mon, 26 Oct 2026 21:30:45 +0400

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալը հաստատել է, որ հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Ավելի վաղ՝ այդ մասին գրել էր լրագրող Թալաթ Աթիլան իր սոցկայքի էջում։ Աթիլան ասել է, որ հեռախոսով զանգահարել է Սարալին եւ հարցրել, թե արդյոք ճիշտ է, որ հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Ի պատասխան՝ արդեն նախկին գլխավոր խորհրդականը հաստատել է, ասելով, որ իրեն այդ պաշտոնին նշանակել է նախագահ Էրդողանը եւ հեռացրել է եւս նախագահ Էրդողանը եւ ինքը որեւէ մեկից նեղացած կամ վիրավորված չէ, քանի որ պաշտոնը հավերժ չէ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր