Ուրբաթ , 19 Հունիսի 2026

Հիմքեր կան գազի գինն առնվազն 18 դրամով նվազեցնելու համար

Հիմքեր կան գազի գինն առնվազն 18 դրամով նվազեցնելու համար

Fri, 10 Apr 2026 11:51:18 +0400


Ղեկավարվելով «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով՝ նախաձեռնել եմ բնակիչների համար գազի սակագնի փոփոխության գործընթաց՝ այն 1 խմ-ի համար գործող 143,7 դրամից առնվազն 18 դրամով նվազեցնելու համար:

Այդ նպատակով դիմել եմ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն 2022 թ․ հունվարի 12-ին հայտ էր ներկայացրել ՀԾԿՀ՝ գազի սակագնի բարձրացման հարցով։

Հանձնաժողովի կայացրած որոշման հիման վրա 2022 թ․ ապրիլի 1-ից գազի սակագինը բարձրացել է մի շարք սպառող խմբերի համար, այդ թվում՝ բնակիչների՝ դառնալով 143,7 դրամ՝ 1 խմ-ի համար։

Հայտնի է, որ գազի սակագնի վրա ազդում է ներմուծվող գազի գինը, որը կազմում է 175,21 դոլար (ՀԾԿՀ կողմից սահմանված 8389 կկալ/խմ գազի համար)։ Սակագնի հաշվարկման և սահմանման պահին ներկրված գազի գինը կազմել է 84.100 դրամ (1 դոլարը՝ 480 դրամ փոխարժեքով)։

2022 թ․ 2-րդ կիսամյակից սկսած՝ դոլարի փոխարժեքը կտրուկ նվազել է, ինչի հետևանքով արդեն 4 տարի է՝ տարեկան միջին փոխարժեքը եղել է 390 դրամ։

Այսպիսով, արդեն չորս տարի է՝ ներմուծվող գազի գինը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի համար էականորեն նվազել է՝ կազմելով միջինը 68.400 դրամ, իսկ այս պահին՝ 66.000 դրամ։ Սա իր անդրադարձն է ունեցել նաև ընկերության ֆինանսական ցուցանիշների վրա, մասնավորապես՝ ընկերությունը շարունակաբար ստանում է լրացուցիչ շահույթ՝ 2021 թ․ համեմատ։

Ակնհայտ է, որ փոխարժեքի առկա վիճակը համարվում է կայուն, և տեսանելի ապագայում բարձրացման հնարավորությունը քիչ հավանական է, ինչը առաջացնում է գազի սակագնի հաշվարկի էական շեղում։

Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեր ժողովուրդը հո ֆոկուսնիկ չի, ամսական 30 հազար դրամով ապրի

Մեր ժողովուրդը հո ֆոկուսնիկ չի, ամսական 30 հազար դրամով ապրի Mon, 20 Apr 2026 14:48:04 …