Ճարտարապետը մեղադրվում է ութ կանանց սպանության մեջ

Ճարտարապետը մեղադրվում է ութ կանանց սպանության մեջ

Fri, 10 Apr 2026 19:00:04 +0400


Միացյալ Նահանգներում դատարանի առաջ է կանգնել նախկին ճարտարապետ Ռեքս Խոյերմանը։ Նա մեղադրվում է ութ կանանց սպանության մեջ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։ Դատական նիստերը ընթանում են Նյու-Յորք նահանգի Սաֆոլքի դատարանում։ Սպանությունները կատարվել են 1993-2010 թվականներին։ Համաձայն գործի նյութերի, Խոյերմանը հանդիպումներ է նշանակել իր պոտենցիալ զոհերին, օգտագործելով մեկանգամյա օգտագործման հեռախոսներ։ Հանդիպումների ժամանակ էլ սպանել է կանանց՝ թողնելով նրանց դիակները Լոնգ-Այլենդի լողափերին։ Հայտնաբերվել է ընդհանուր առմամբ՝ 11-20 կնոջ դիակ։ Մեծ մասը եղել են մարմնավաճառներ։

Նրանց հետ ծանոթացել եւ հանդիպում է նշանակել ամենայն հավանականությամբ՝ ծանոթության կայքերի միջոցով։ Ոստիկանությունը ավելի քան 10 տարի որոնել է «Լոնգ-Այլենդյան սերիալան մարդասպանին» եւ ահա վերջապես գտել է։ Խոյերմանը ձերբակալվել է 2023 թվականին։ Նա 62 տարեկան է։ Վճիռը կկայացվի հունիսի 17-ին։ Առայժմ ընդունել է, որ սպանել է ութ կնոջ։ Ամենայն հավանականությամբ՝ նրա նկատկամբ կկայացվի զմահ ազատազրկման վճիռ՝ առանց վաղաժամ պայմանական ազատ արձակման իրավունքի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անգամ գիտությունն են սեռականացնում

Անգամ գիտությունն են սեռականացնում Wed, 15 Apr 2026 23:15:16 +0400 Գաղտնիք չէ, որ օրվա իշխանությունները …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով