Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

ԱԳԼՃԿ-ում գազի պայթյունից վիրավորին փրկելու համար դրամահավաք են անում

ԱԳԼՃԿ-ում գազի պայթյունից վիրավորին փրկելու համար դրամահավաք են անում

Fri, 10 Apr 2026 19:10:16 +0400


Ապրիլի 6-ի երեկոյան Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Բաղանիս գյուղի ավտոգազալցավորման ճնշման կայանում (ԱԳԼՃԿ) լիցքավորվող ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է, որի հետևանքով կայանի գազալիցքավորողը վնասվածքներով տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։

Նոյեմբերյանի ԲԿ-ից տեղեկացանք, որ պայթունից վիրավորված Կողբ գյուղի բնակիչը բուժման համար տեղափոխվել է Երևան։

Դեպքից 3 օր անց՝ ապրիլի 9-ին Կողբ բնակավայրի վարչական ղեկավար Արարատ Թամրազյանը Ֆեյսբուքում կոչ է արել․ «Հարգելի հայրենակիցներ, հայցում ենք բոլորիդ աջակցությունը Կողբ գյուղի բնակիչ Սերյոժա Հովիկի Հարությունյանի հրատապ և անհետաձգելի բուժումը կազմակերպելու նպատակով: Սերյոժա Հարությունյանը 06.04.2026 թվականին գազալցակայանում տեղի ունեցած վթարի հետևանքով ստացել է ծանր մարմնական վնասվածքներ և այժմ գտնվում է Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Սերյոժայի կյանքը փրկելու համար ձեր նյութական աջակցությունը կարող եք փոխանցել հետևյալ հաշվեհամարներով, ինչպես նաև կարող եք մոտենալ Կողբի վարչական նստավայր» :

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բալիում վտանգավոր է․ վայրի կապիկները սկսել են հարձակվել մարդկանց վրա

Բալիում վտանգավոր է․ վայրի կապիկները սկսել են հարձակվել մարդկանց վրա Thu, 08 Oct 2026 17:00:47 …