Երկուշաբթի , 20 Ապրիլի 2026

Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր

Փաշինյանին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր

Sat, 11 Apr 2026 10:31:45 +0400


Նիկոլ Փաշինյանի և թիմակիցների ներկուսակցական քարոզարշավին հասարակական կարգ ապահովելու համար Երևանից Լոռի մեկնող ՆԳՆ ոստիկանության գվարդիային պատկանող ավտոբուսը վթարի է ենթարկվել:

Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Ապարան եւ Լոռի

«Հրապարակ»․ Ապարան եւ Լոռի Tue, 14 Apr 2026 10:25:58 +0400 Ապրիլի 11-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով