Կզրկվեն 1,5 միլիարդ դոլարի ֆինանսավորումից

Կզրկվեն 1,5 միլիարդ դոլարի ֆինանսավորումից

Sat, 11 Apr 2026 20:00:36 +0400


Եվրամիությունը հնարավոր է զրկի Սերբիային մինչեւ 1,5 միլիարդ դոլարի ֆինանսավորումից՝ Ռուսաստանի հանդեպ ունեցած վերաբերմունքի պատճառով։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ Համաձայն հրապարակման, 2014-ին գործարկվել է Սերբիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացը։ Հետեւաբար՝ Բելգրադն իրավունք ունի ստանալու դրամաշնորհներ եւ ֆինանսական հատկացումներ՝ իրավական բարեփոխումների իրականացման համար։ Սակայն Սերբիայի եւ Ռուսաստանի սերտ հարաբերությունները դարձել են պատճառ, որպեսզի Եվրահանձնաժողովը կոշտացնի իր դիրքորոշումը Բելգրադի հանդեպ։ Բրյուսելը յուրաքանչյուր հատկացումից հետո մանրակրկիտ ստուգումներ է անցկացնում, թե որքան նպատակային են ծախսվել հատկացված միջոցները։ Բելգրադում հույս ունեն, որ բանը չի հասնի ֆինանսավորման դադարեցմանը եւ բանակցությունները Բրյուսելի հետ արդյունք կտան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կհրաժարվե՞ն դոլարից

Կհրաժարվե՞ն դոլարից Tue, 21 Apr 2026 22:30:02 +0400 Արաբական Միացյալ Էմիրությունները Միացյալ Նահանգների հետ սկսել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով