Երեքշաբթի , 21 Հուլիսի 2026

«Արեւելք-Արեւմուտք» նավթամուղի աշխատանքը վերականգնվել է

«Արեւելք-Արեւմուտք» նավթամուղի աշխատանքը վերականգնվել է

Mon, 13 Apr 2026 18:00:00 +0400


Սաուդյան Արաբիան վերականգնել է «Արեւելք-Արեւմուտք» խոշոր նավթամուղի աշխատանքները, որը օրական թողունակությունը կազմում է մինչեւ 7 միլիոն բարել նավթ։ Այս մասին հայտնում է SPA-ը։ Նշենք, որ Իրանական էսկալացիայի ընթացքում նավթամուղը դադարեցրել էր աշխատանքը։ Նավթամուղի աշխատանքի վերականգնման հետ, մասնակի վերականգնվել են նաեւ սաուդական հանքավայրերում նավթի արդյունահանման ծավալները։

Համաձայն հաղորդման, Saudi Aramco էներգետիկ ընկերությունը կարողացել է հրադադարի այս ժամանակահատվածն օգտագործել եւ արագ կերպով իրականացնել անհրաժեշտ աշխատանքները՝ նավթային ոլորտի արտադրական ծավալները վերականգնելու համար, որը կնպաստի, որպեսզի գլոբալ վառելիքային ճգնաժամը հնարավոր լինի հաղթահարել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՄԻՊ-ը շատ աշխատանք ունի կատարելու

«Հրապարակ»․ ՄԻՊ-ը շատ աշխատանք ունի կատարելու Sat, 27 Jun 2026 10:45:08 +0400 ՄԻՊ Անահիտ Մանասյանը, …