Հինգշաբթի , 14 Մայիսի 2026

Քանի երկնաքար է մոտենում մեր մոլորակին

Քանի երկնաքար է մոտենում մեր մոլորակին

Mon, 13 Apr 2026 23:30:08 +0400


Գիտնականներն ասում են, որ մեր մոլորակին ներկայումս մոտենում է ոչ պակաս, քան 40 հազար երկնաքար։ Ընդ որում, Արեգակնային համակարգում մեկ միլիոնից ավելի երկնաքար կա, որոնց մեծ մասը գտնվում է այսպես ասած՝ Գլխավոր գոտիում՝ Մարսի եւ Յուպիտերի միջեւ։ Մեր մոլորակին մոտեցող երկնաքարերը առանձին դասակարգում ունեն։ Դրանք հայտնաբերվում են բավականին արագ։ Այդ երկնաքարերը տարբեր չափսեր ունեն։ Ամենախոշորների դեպքում տրամագծային երկարությունը հասնում է մեկ կիլոմետրի։

Երկնաքարերից ոմանք պոտենցիալ կերպով վտանգավոր են Երկիր մոլորակի համար, քանի որ իրենց «կյանքում» գոնե մեկ անգամ մոտենում են մեր մոլորակին, սակայն այդ մոտեցումը ավելին չի լինում, քան 7,5 միլիոն կիլոմետրը։ Ուշագրավ է այն, որ մեր մոլորակի համար պոտենցիալ վտանգ ներկայացնող 154 երկնաքար կա, որոնք ունեն ընդ որում, ավելի քան 1 կիլոմետր տրամագծային երկարություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ըստ Պուտինի՝ Ուկրաինական պատերազմը մոտենում է ավարտին

Ըստ Պուտինի՝ Ուկրաինական պատերազմը մոտենում է ավարտին Sun, 10 May 2026 09:30:29 +0400 Ռուսաստանի նախագահ …