Դե՛մ են բանակցություններին․ «Հզբոլլահ»-ը կրկին հարվածել է Իսրայելին
Tue, 14 Apr 2026 11:30:02 +0400

Ապրիլի 13–ին «Հզբոլլահը» Իսրայելի դեմ 75 մարտական գործողություն է իրականացրել։ Տեղեկությունը հայտնել է շարժման մամուլի ծառայությունը։
Շիական դիմադրության հաշվետվությունների համաձայն՝ օրվա ընթացքում Իսրայելի 22 հարձակման փորձ է հետ մղվել, սահմանից 20 կմ շառավղով գտնվող իսրայելական բնակավայրերի վրա 33 համակցված հարված է իրականացվել։ Բացի այդ, հարձակման են ենթարկվել Իսրայելի երկու բանակային բազաներ, վեց սահմանային հենակետեր և Իսրայելի հյուսիսում գտնվող 11 զորանոց։
«Իսլամական դիմադրության մարտիկները հրետանու կիրառմամբ գրոհել են Բայադա քաղաքում թշնամու ուժերի կուտակման վայրերը», – ասվում է շարժման հայտարարություններից մեկում։
Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնում նախանշված են Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունները, որոնց դեմ է «Հզբոլլահը»։
Լիբանանի կառավարությունն, իր հերթին, պնդում է, թե իրենց կառավարության դիրքորոշումը տարբեր է շարժման դիրքորոշումից և որ Բեյրութը կողմ է Իսրայելի հետ խաղաղ գործընթացին։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր