Երեքշաբթի , 14 Ապրիլի 2026

ԱՄՆ-ն շարունակում է պնդել՝ հաղթել են Իրանին

ԱՄՆ-ն շարունակում է պնդել՝ հաղթել են Իրանին

Tue, 14 Apr 2026 13:30:38 +0400


ԱՄՆ վարչակազմը կարծում է, որ Իրանի դեմ ռազմական գործողության նպատակները իրագործվել են, և ժամանակն է սկսել հակամարտությանը վերջ դնել։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն այս մասին հայտարարել է Fox News-ի եթերում։

«Ես իսկապես հավատում եմ, որ մենք գտնվում ենք այնպիսի դիրքում, որտեղ մեր նպատակները իրագործված են։ Մենք կարող ենք սկսել այս ամենը մեղմացնել», – ասել է նա։

Միևնույն ժամանակ, Վենսն ընդգծել է, որ ինքը կնախընտրեր հակամարտությանը վերջ դնել «հաջող բանակցությունների» միջոցով։ Երբ հաղորդավարը հարցրել է, թե ինչ է սխալ եղել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև Իսլամաբադում բանակցությունների ժամանակ, Վենսը պնդել է, որ «ամեն ինչ լավ է ընթացել»։ «Մենք մեծ առաջընթաց ենք գրանցել», – ասել է նա։

Փոխնախագահը նաև անդրադարձել է Իրանի միջուկային ծրագրին, որը, նրա խոսքով, մտահոգություն է առաջացնում ԱՄՆ-ի համար.

«Այսպիսով, մենք կցանկանայինք այդ նյութը ամբողջությամբ դուրս բերել երկրից, որպեսզի այն լինի Միացյալ Նահանգների վերահսկողության տակ։ Մի բան է, որ իրանցիներն ասեն, որ մտադիր չեն ունենալ միջուկային զենք։ Մեզ համար մեկ այլ բան է ստեղծել մեխանիզմ՝ ապահովելու համար, որ դա տեղի չունենա։ Իհարկե, դրա մի մասն այն է, որ նրանք չունենան ուրան հարստացնելու կարողություն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ինձ համար ամեն ինչ ձեռնտու է, Թրամփը՝ Իրանի շուրջ վիճակի մասին

Ինձ համար ամեն ինչ ձեռնտու է, Թրամփը՝ Իրանի շուրջ վիճակի մասին Mon, 13 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով