Նստացույցը շարունակվում է
Tue, 14 Apr 2026 17:32:04 +0400

Փաստաբան Տաթևիկ Սողոյանը Գլխավոր դատախազության դիմաց կազմակերպված նստացույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ իր աջակցությունն է հայտնում Դավիթի ընտանիքին և նրան սատարող անձանց՝ տեղի ունեցող գործընթացները որակելով որպես քաղաքական հետապնդում։
Նրա խոսքով՝ այս իրավիճակը իրեն հիշեցնում է նախկինում ունեցած փորձը, երբ նա նույնպես մասնակցել է նմանատիպ ակցիայի՝ մեկ այլ վստահորդի՝ Արսեն Ղուկասյանի գործով։ Սողոյանը նշել է, որ ներկայիս դեպքի մեջ տեսնում է մտահոգիչ զուգահեռներ, երբ, ըստ նրա, առողջական խնդիրներ ունեցող անձի նկատմամբ կիրառվում են գործողություններ, որոնք կարող են լրջորեն վտանգել նրա առողջությունն ու կյանքը։
Փաստաբանը ընդգծել է, որ նման մոտեցումները անընդունելի են՝ անկախ քաղաքական կամ հասարակական իրավիճակից, քանի որ կան հիմնարար սկզբունքներ և սահմաններ, որոնք պետք է պահպանվեն ցանկացած պայմաններում։
Սողոյանը նաև հայտնել է, որ իր ունեցած տեղեկությունների համաձայն՝ Դավիթի առողջական վիճակը մտահոգիչ է։
Վերջում փաստաբանը նշել է, որ իշխանությունների գործողությունները, իր գնահատմամբ, վախի և ահաբեկման մթնոլորտ են ստեղծում հասարակության մեջ՝ նպատակ ունենալով կանխել ցանկացած քննադատական վերաբերմունք։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր