Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

Օդանավակայանում «մռռացող կատու» է հայտնվել

Օդանավակայանում «մռռացող կատու» է հայտնվել

Tue, 14 Apr 2026 21:30:00 +0400


Չինաստանի Հոնգկոնգի միջազգային օդանավակայանում հայտնվել է նոր ինստալացիա՝ մեծ շիկահեր կատու, որը կծկված՝ «գնդիկ» է դարձած եւ մռռում է ու շարժում ականջները։ Այս մասին հայտնում է օդանավակայանի կայքը։ «Ներկայացնում ենք կատվի վիթխարի ինստալացիան, որը դիմավորում էուղեւորներին իր հարմարավետությամբ ու ջերմությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Ինստալացիան ինտերակտիվ է։ Կողքին գտնվում է հատուկ տերմինալ, որի օգնությամբ կարելի է «շփվել» կատվի հետ՝ վիրտուալ կերպով «կերակրել» նրան կամ «շոյել»։ Սակայն հնարավոր չէ մոտենալ կատվին ու ձեռքով հպվել։ Շրջագիծը ցանկապատված է։ Ինստալացիան գործելու է մինչեւ մայիսի երկուսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Առուշի գործը հայտնվել է իշխանության «սրտի դատավորի» մոտ

«Հրապարակ». Առուշի գործը հայտնվել է իշխանության «սրտի դատավորի» մոտ Wed, 12 Aug 2026 10:15:31 +0400 …