Երկուշաբթի , 11 Մայիսի 2026

«Հրապարակ»․ Արման Թաթոյանը կանանց հետ է բանակցում

«Հրապարակ»․ Արման Թաթոյանը կանանց հետ է բանակցում

Wed, 15 Apr 2026 08:10:00 +0400


«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը, մեզ հասած տեղեկություններով, բանակցություններ է վարում հանրային տարբեր գործիչների հետ՝ նախընտրական ցուցակում նրանց ընդգրկելու առաջարկներով։

Նրանցից մեկը լրագրող Ալիսա Գեւորգյանն է, որը 44-օրյա պատերազմում կորցրեց իր միակ զավակին` Դավիթին, եւ հարգված անձ է լրագրողական դաշտում։ «Միասնության թեւեր»-ում հակված են, որ հենց Ալիսան էլ լինի ցուցակի առաջին կին թեկնածուն։

Բանակցություններ կան նաեւ բանասեր, թարգմանիչ, քաղաքական-հասարակական գործիչ, ԵՊՀ ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանի հետ։

Թե ինչ արդյունքներ կունենան այս բանակցությունները, մեր աղբյուրը չհայտնեց։ Թաթոյանը, որը դիրքավորվել է նախկինների եւ ներկաների արանքում, ասում են՝ ջանում է անխոցելի ցուցակ կազմել, որ արդյունքներն էլ գոհացուցիչ լինեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վանաձորցի կինն Արման Թաթոյանին հաղթանակ մաղթեց

Վանաձորցի կինն Արման Թաթոյանին հաղթանակ մաղթեց Sun, 10 May 2026 14:45:03 +0400 «Միասնության թևեր» կուսակցության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով