Երեքշաբթի , 26 Մայիսի 2026

«Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և մասնակցելու է ընտրություններին

«Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և մասնակցելու է ընտրություններին

Wed, 15 Apr 2026 10:30:10 +0400


«Միասնության թևեր» կուսակցությունն արդեն գրանցված է և մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Մեր կուսակցության ընտրական ցուցակում կընդգրկվեն մեր արժեքները կիսող թեկնածուներ։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։

«Մեր արժեքներն ու մոտեցումները հստակ են՝ արդարություն, խաղաղություն, իրավունքի գերակայություն, թափանցիկ պետություն և խելամիտ որոշումներ՝ պոպուլիզմի փոխարեն։

Մենք համոզված ենք, որ բարդ խնդիրները պահանջում են մասնագիտական և մտածված պատասխաններ, ոչ թե լոզունգներ։

Այսօր, դեռևս մինչև ընտրարշավի պաշտոնական մեկնարկը, ըստ տարբեր սոցիոլոգիական տվյալների, կուսակցությունը վստահաբար վաղուց հաղթահարել է անցողիկ շեմը, իսկ մարդկանց վստահությունը շարունակում է աճել։ Այն ուժի համար, որի գլխավոր ռեսուրսը ոչ թե մեծ բյուջեն է կամ վարչական լծակները, այլ ճշմարտությունն ու արժանապատվությունը, սա ազնիվ և լավ մեկնարկ է։

Արդարությունը գալիս է, միացե՛ք մեզ․ միասին կգտնենք խելամիտ լուծումներ մեր երկրի բոլոր խնդիրների համար»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Անչափահաս աղջկան դպրոցից` աշակերտների աչքի առաջ բերման են ենթարկել

Անչափահաս աղջկան դպրոցից` աշակերտների աչքի առաջ բերման են ենթարկել Mon, 25 May 2026 21:45:09 +0400 …