Երկուշաբթի , 11 Մայիսի 2026

Կոչ «ուժեղներին» եւ «ժողովրդավարներին»

Կոչ «ուժեղներին» եւ «ժողովրդավարներին»

Wed, 15 Apr 2026 11:54:00 +0400


ԱԺ ընտրությունների օրինական անցկացման ակնկալիքով։ Երեկ ձերբակալվել են հայուհիներ՝ իբր «արգելված բարեգործության» համար։ Մինչ քաղաքացիներին ձերբակալում են ՔրՕր 236-րդ հոդվածով, որն իր բովանդակությունը ստանում է Ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի վերջին փոփոխություններից, նույն իրավապահները «չեն նկատում», որ օրենսդրական այդ նույն արգելքները ոտնահարվում են ամենաբարձր մակարդակով՝ վարչական ռեսուրսի չարաշահմամբ։ Մասնավորապես, ինչո՞ւ նույն ճակատագրին չի արժանանում մեծարգո Վարչապետը, որն արդեն 2-րդ ամիսն է զբաղված «նույն գործով»՝ այն տարբերությամբ, որ վարչական ռեսուրսներ է «բարեգործում», չնայած արդարացիորեն հայտարարում է նաև, որ «չի կարելի»։

Ավելին, նման «չի կարելի»-ների մոտ 200 փաստ «ՕՐԻՆ-2026»-ը հաղորդել է նույն իրավապահ մարմիններին՝ զրո արձագանք։ Չնայած մեծարգո Վարչապետն առնվազն արժանի է ընտրվելու իրավունքից զրկվելուն, ինչի արդյունքում, համոզված ենք, ընտրությունների օրինական անցկացումն ապահովված կլինի։

Ինչևէ, հունգարական ապրիլյան փորձը ցույց է տալիս, որ ժողովրդավարության հաղթանակը պայմանավորված էր ոչ թե պարզապես առանձին ուժերի միավորմամբ, այլ խախտումների դեմ ակտիվ և գրագետ պայքարով։

Հարգելի՛ քաղաքական ուժեր, եկեք միավորվեք հանուն իրական ժողովրդավարության՝ մաքրելու համար մեր ընտրությունները գավառականությունից, ստից և կրկեսից, ապօրինություններից և սպառնալիքներից։ Եկե՛ք պատվով դիմավորենք Եվրոպական քաղաքական համայնքի առաջիկա գագաթնաժողովը, որի արդյունավետ անցկացման և ընտրական գործընթացին չվնասելու ակնկալիքով «ՕՐԻՆ-2026»-ը առաջարկներ է ներկայացրել ։

Ավելին, «ՕՐԻՆ-2026»-ը պատրաստ է ցանկացած ձևաչափի դեպքում տրամադրել իր կատարած հսկայածավալ աշխատանքը և ցանկացած աջակցություն՝ հանուն ընտրությունների ժողովրդավարության օրինականության ապահովման, ինչն այսօր այդքան կարևոր է մեր Պետությանն ու հայաստանցուն։

«ՕՐԻՆ-2026»

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մարզպետը եւ համայնքապետը. արձակուրդ` քարոզչության մեջ

Մարզպետը եւ համայնքապետը. արձակուրդ` քարոզչության մեջ Sat, 09 May 2026 14:15:33 +0400 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով