Ինչքան էլ ցույց տան՝ չեն վախենում, փաստերն ասում են՝ վախենում են
Wed, 15 Apr 2026 13:06:55 +0400

«Ինչքան էլ իրենք ասեն, որ Սամվել Կարապետյանից չեն վախենում, փորձը հստակ ցույց է տալիս, որ լավ էլ վախենում են։ Բա էլ ինչի համար էր Սամվել Կարապետյանի կալանավորումը, էսքան ժամանակ կալանքի տակ պահելը։ Տարբեր ճանապարհներ են փնտրում ու գտնում, որով հնարավոր կլինի Սամվել Կարապետյանի անունը հեռու պահել իր իսկ կուսակցությունից։ Մենք ունենք Վենետիկի հանձնաժողով, որում հստակ սահմանված են խաղի կանոնները ընտրությունների հետ կապված»,- այս մասին քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներից Ռուբեն Մխիթարյանը։
Հակակոռուպցիոն դատարանում, հիշեցնենք, այս պահին քննվում է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի գործը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր