Կռիվ ունեք, մեր հետ արեք, ինչի համար եք կանանց հետ կռիվ անում
Wed, 15 Apr 2026 13:22:10 +0400

«Ստի ու կեղծիքի չափաբաժինը գնալով մեծացնում է իշխանությունը։ Գիտե՞ք՝ ինչ։ Կռիվ ունեք մեր հետ, մեր հետ կռիվ արեք, ինչի եք կանանց հետ կռիվ անում։ Հետո էլ տղամարդկությունից են խոսու՞մ։ Դե թող մեր ուժեղ թիմի տղամարդկանց հետ կռիվ անեն»,- այս մասին քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչներից Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով երեկվա դեպքերի հետ կապված դիտարկումներին։ Հակակոռուպցիոն դատարանում, հիշեցնենք, այս պահին քննվում է «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի գործը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր