Երեքշաբթի , 14 Հուլիսի 2026

Ծովային բլոկադան շրջանցողների են հայտնաբերել

Ծովային բլոկադան շրջանցողների են հայտնաբերել

Wed, 15 Apr 2026 18:30:46 +0400


Ամերիկյան ռազմածովային ուժերի կողմից Իրանի ծովային բլոկադայի այս օրերին արդեն ութ նավթատար լցանավեր են հայտնաբերվել ու հետ դարձվել, որոնք փորձ են արել շրջանցել բլոկադան ու մուտք գործել իրանական նավահանգիստներ, կամ լքել դրանք։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal պարբերականը։

Համաձայն հաղորդման, ամերիկյան զինվորականները ռադիոկապի միջոցով կապ են հաստատել այդ լցանավերի անձնակազմերի հետ եւ հրահանգել հետ դառնալ։ Բոլոր լցանավերը ենթարկվել են հրահանգներին։ Նշենք, որ Իրանի ծովային բլոկադայի համար ներգրավված է 15 ռազմական նավ եւ մի քանի հազար զինվորական։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կարողացել են շրջանցել ամերիկյան բլոկադան

Կարողացել են շրջանցել ամերիկյան բլոկադան Thu, 16 Apr 2026 23:00:41 +0400 Առնվազն երեք նավ, որոնք …