Շաբաթ , 5 Սեպտեմբերի 2026

Մտահոգիչ դիտարկում

Մտահոգիչ դիտարկում

Thu, 16 Apr 2026 11:26:40 +0400


Երեկ ՔՊԿ առաջինը ներկայացրեց ընտրափաստաթղթերը՝ ընտրացուցակի տղամարդկանց կեսը պարտադիր զինծառայություն չի անցել, այդ թվում՝ Փաշինյան, Միրզոյան, Պապոյան, Հարությունյան, Թորոսյան /մասամբ/, Խաչատրյան, Մկրտչյան, Գաբրիելյան, Սանոսյան, Ավինյան, Թունյան, Բագրատյան, Մաթևոսյան, Քոչարյան և այսպես շարունակ․․․

Կանխատեսում ենք, որ նույն պատկերը կրկնվելու է նաև քաղաքական մյուս ուժերի մոտ, որոնց առաջնորդներն հիմնականում չեն անցել պարտադիր զինծառայություն։ Իսկ ԵՄ չափանիշները խիստ են և արդարացի՝

ՉԵՍ ԾԱՌԱՅԵԼ ԵՐԿՐԻԴ, Ի՞ՆՉ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՍ ԱՅՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ։«Սակայն ԿԸՀ-ն, որը 2024-2025թթ. իր հաշվետվությունները ներկայացրեց ԱԺ դատարկ դահլիճում, խոստանալով «ժողովրդավարական ընտրություններ», շարունակում է անտեսել գործող օրենսդրությամբ սահմանված պահանջները։ Գրանցման փուլում ԿԸՀ-ն այդպես էլ չի կիրառում «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված սահմանափակումները՝ կապված զինծառայության, դատվածության կամ անհամատեղելի հիվանդությունների հետ, որոնք պարտադիր պետք է դառնան պատգամավորի թեկնածուների «ֆիլտրման» հիմք։»

Օրինակ, առ այսօր, հայաստանցի ընտրողը չգիտի և չի կարողանում իմանալ՝

1 – Պետության փաստացի ղեկավարի զինծառայություն չանցնելու պատճառը,

2 – Պաշտպանության նախարարի դատվածության մանրամասները,

3 – Նախարար Մաթևոսյանի զինծառայություն չանցնելու դեմ հարուցված քրգործի ճակատագիրը․․․

Իսկ ու՞ր մնաց հայաստանցու ընտրական իրավունքը՝ մինչև ե՞րբ․․․Մի՞թե կարելի է ԵՄ չափանիշներին ձգտել դրանք ոտնահարելով կամ հույսը դնելով ԵՄ-ական «մանկապարտեզային ծափահարությունների» վրա։

ՕՐԻՆ-2026

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

IMEI գրանցումը ժողովրդավարական ազատությունների տեսանկյունից ունի մի շարք լրջագույն ռիսկեր

IMEI գրանցումը ժողովրդավարական ազատությունների տեսանկյունից ունի մի շարք լրջագույն ռիսկեր Fri, 03 Jul 2026 09:37:35 …