Պատրաստվում են ԱՄՆ-Իրան բանակցային նոր փուլին․ մանրամասներ
Thu, 16 Apr 2026 18:00:30 +0400

Պակիստանի իշխանությունները սկսել են Միացյալ Նահանգների եւ Իրանի միջեւ բանակցությունների նոր փուլի նախապատրաստությունը։ Այս մասին հայտնում է The Express Tribune պարբերականը՝ իր իրազեկ աղբյուրներին հղում տալով։ Համաձայն հոդվածի, երկխոսության նախապատրաստությունն արդեն սկսվել է։ Մասնավորապես խոսքը վերաբերվում է անվտանգային հարցերին։ Իսլամաբադի Serena հյուրանոցն ամենայն հավանականությամբ, նորից կհյուրընկելի այդ բանակցությունները։ Ամենայն հավանականությամբ բանակցությունները կկայանան այս շաբաթվա վերջին։ Հնարավոր է, որ դրանք լինեն հաջորդ շաբաթվա սկզբին։ Չի բացառվում, որ բանակցություններից առաջ նաեւ խորհրդակցություններ տեղի ունենան։ Պակիստանի ԶՈՒ գլխավոր հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը եւ ՆԳ նախարար Մոխսին Նաքվին գտնվում են ներկայումս Թեհրանում՝ հանդես գալով որպես իրանա-ամերիկյան հակամարտության խաղաղ կարգավորման միջնորդներ։ Մունիրը պետք է իրանական «մեսիջները» փոխանցի ամերիկյան կողմին եւ նախապատրաստի բանակցությունների երկրորդ փուլը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր