Կիրակի , 9 Օգոստոսի 2026

«Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացնում են

«Զվարթնոց» օդանավակայանից տեղեկացնում են

Thu, 16 Apr 2026 22:08:21 +0400


«Զվարթնոց» օդանավակայան տանող Իսակովի պողոտայում իրականացվող լայնածավալ ճանապարհային աշխատանքների պատճառով հնարավոր են երթևեկության ժամանակավոր խցանումներ, հայտնում են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից։

Օդանավակայանը հորդորում է ուղևորներին նախապես պլանավորել ճանապարհը և հաշվի առնել, որ չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքից 3 ժամ առաջ ու փակվում 1 ժամ առաջ։

«Տեղեկացնում ենք, որ դեպի Զվարթնոց օդանավակայան տանող Իսակովի պողոտայում ներկայումս իրականացվում են լայնածավալ ճանապարհային աշխատանքներ, որոնք կարող են առաջացնել երթևեկության ժամանակավոր խցանումներ։ Խնդրում ենք Ձեր ուղևորությունը նախապես պլանավորել և օդանավակայան ներկայանալ ժամանակին՝ հաշվի առնելով հնարավոր ուշացումները։

Հիշեցնում ենք, որ չվերթի հաշվառումը սկսվում է թռիչքի սահմանված ժամից 3 ժամ առաջ և փակվում է թռիչքից 1 ժամ առաջ»,- ասված է հաղորդագրությունում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Զվարթնոց» օդանավակայանը գերծանրաբեռնված է. ժամանման սրահում հերթերն արդեն վեճերի պատճառ են դառնում

«Զվարթնոց» օդանավակայանը գերծանրաբեռնված է. ժամանման սրահում հերթերն արդեն վեճերի պատճառ են դառնում Thu, 09 Jul …