Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իսպանիայից ժամանած պատվիրակությանը

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իսպանիայից ժամանած պատվիրակությանը

Thu, 16 Apr 2026 22:05:39 +0400


Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Իսպանիայից ժամանած գործարարների՝ ուղեկցությամբ Իսպանիայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Իսպանիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետ տիար Լևոն Գրիգորյանի։

Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նշել են, որ Հայաստան այցի նպատակն է երկու երկրների միջև գործնական կապերի ընդլայնումն ու տնտեսական համագործակցության զարգացումը։ Հյուրերը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, առանձնակի կարևորությամբ ընդգծել են, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին իրենց այցելությունը պայմանավորված է հայ և իսպանացի ժողովուրդների միջև ձևավորված պատմական, հոգևոր և մշակութային կապերով, ինչպես նաև ընդհանուր քրիստոնեական արժեքներով։

Վեհափառ Հայրապետը ողջունել և իր օրհնությունն է բերեց ներկաներին՝ հաջողություններ ու բարի արդյունավորում մաղթելով նրանց ծրագրերին և նախաձեռնություններին, որոնք կնպաստեն հայ և իսպանացի ժողովուրդների բարեկամական հարաբերությունների ամրապնդմանն ու փոխճանաչողության խորացմանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ

Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Thu, 08 Oct 2026 …