Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

«Հրապարակ»․ Պարգևատրվում են բռնարարները

«Հրապարակ»․ Պարգևատրվում են բռնարարները

Fri, 17 Apr 2026 08:05:35 +0400


Ալեն Սիմոնյանը երեկ՝ Ոստիկանության օրվա առթիվ, ԱԺ նախագահի շնորհակալագրով է պարգեւատրել 2 ոստիկանի՝ «ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար»։ Նրանցից մեկն իրականում բռնարար է։ Խոսքը ոստիկանության փոխգնդապետ, քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երեւանի վարչության՝ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Սենիկ Երանոսյանի մասին է։

Էրեբունու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Երանոսյանը, որը 2023 թ․ փետրվարի 9-ին մի խումբ ոստիկանների հետ բռնության էր ենթարկել փաստաբաններ Մարզպետ Ավագյանին եւ Էմանուել Անանյանին՝ նրանք հայհոյել եւ ծեծի էին ենթարկել փաստաբաններին:

Մինչ քաղհասարակությունը պահանջում էր դադարեցնել նրանց պաշտոնավարումը, նա պաշտոնի առաջխաղացում է ունեցել։ Մյուս պարգեւատրվողն էլ ոստիկանության գլխավոր վարչության Թումանյանի բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ համայնքային ոստիկան Սերգեյ Կիրակոսյանն է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դատարակ պահարան՝ ոստիկանության շենքի դիմաց

Դատարակ պահարան՝ ոստիկանության շենքի դիմաց Mon, 25 May 2026 17:03:17 +0400 Բլոգեր Արթուր Չախոյանը Նոր …