Կիրակի , 4 Հոկտեմբերի 2026

Ալեն Սիմոնյանը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է իր ադրբեջանցի գործընկերոջը

Fri, 17 Apr 2026 12:00:03 +0400


Ստամբուլում մեկնարկել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլի Մեջլիսի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական ԶԼՄ-ներից: Ավելի վաղ հայտնել էինք Սիմոնյանի և Գաֆարովայի կարճ շփման մասին:

«Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակների միջև բանակցությունները տեղի են ունենում Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակում»,- գրում են լրատվամիջոցները:

Նշենք, որ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է նաև Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։

Հիշեցնենք, որ վերջին անգամ Սիմոնյանը և Գաֆարովան հանդիպել են Ժնևում 2025 թվականի հոկտեմբերին ՝ Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի ներկայությամբ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդմնակալության արարողությունը

Նախագահական նստավայրում տեղի է ունեցել ՀՀ կառավարության անդամների երդմնակալության արարողությունը Sat, 03 Oct 2026 21:15:39 …