Երեքշաբթի , 19 Մայիսի 2026

Լպուտյանն ազատ է արձակվել, նրան մեղադրանք է առաջադրվել

Լպուտյանն ազատ է արձակվել, նրան մեղադրանք է առաջադրվել

Sat, 18 Apr 2026 16:28:01 +0400


Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, որ ձերբակալվել էր, արդեն ազատ է արձակվել։ Իրավապահ մարմինները նրան մեղադրանք են առաջադրել, սակայն խափանման միջոց չի կիրառվել։

Գործի մանրամասները այս պահին ամբողջությամբ չեն հրապարակվում։ Հիշեցնենք, որ Սմբատ Լպուտյանը միջազգային գրոսմայստեր է, Հայաստանի շախմատի հավաքականի նախկին անդամ։ Նա երկար տարիներ ակտիվ դեր է ունեցել հայկական շախմատի կառավարման և զարգացման գործում՝ զբաղեցնելով Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահի պաշտոնը։ Լպուտյանը նաև ներգրավված է եղել շախմատի կրթական ծրագրերում, մասնավորապես՝ դպրոցներում շախմատի ուսուցման նախաձեռնություններում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնի է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թիվը

Հայտնի է ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների թիվը Mon, 18 May 2026 19:45:31 +0400 Ընտրողների ռեգիստրում …