Չորեքշաբթի , 11 Նոյեմբերի 2026

Իրանը պատերազմից ի վեր առաջին անգամ բացել է օդային տարածքը

Իրանը պատերազմից ի վեր առաջին անգամ բացել է օդային տարածքը

Sat, 18 Apr 2026 17:00:34 +0400


Իրանը փետրվարի 28-ից ի վեր առաջին անգամ մասնակիորեն վերաբացել է իր օդային տարածքը, հայտնում է ԻԻՀ քաղաքացիական ավիացիայի վարչությանը։

«Իրանի արևելյան օդային տարածքում երթուղիները բաց են միջազգային թռիչքների համար», – հայտնել են վարչությունում։

Հիշեցնենք, փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ՝ ավիահարվածներ հասցնելով մի քանի քաղաքների։ Նույն օրը հարվածների ժամանակ սպանվեց Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելի տարածքին և հարձակվեց Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ ռազմական բազաների վրա։

Իրանը, ԱՄՆ-ն և նրանց դաշնակիցները երկշաբաթյա հրադադարի համաձայնագրի հանգեցին 2026 թվականի ապրիլի 8-ի գիշերը։ Իրանի և ԱՄՆ-ի միջև Պակիստանի միջնորդությամբ բանակցությունների առաջին փուլը տեղի ունեցավ Իսլամաբադում ապրիլի 11-12-ին, սակայն անհաջող էր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մինչեւ հիմա ՀՀ շրջափակումն իրականացնում էին Թուրքիան ու Ադրբեջանը, հիմա միացան նաեւ Իրանն ու Ռուսաստանը

Մինչեւ հիմա ՀՀ շրջափակումն իրականացնում էին Թուրքիան ու Ադրբեջանը, հիմա միացան նաեւ Իրանն ու Ռուսաստանը …