Երկուշաբթի , 20 Ապրիլի 2026

Գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են տեղափոխվում ԲԿ

Գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են տեղափոխվում ԲԿ

Sun, 19 Apr 2026 21:15:02 +0400


Գորիսի ԲԿ-ի մամուլի խոսնակ Արև Աբելյանն ահազանգում է.

«Երեկ շան կծածի հետևանքով Գորիսի ԲԿ բերված 9-ամյա երեխային երկար ժամանակ չէին կարողանում հանգստացնել։ Շունը հարձակվել էր ու մեջքից կծել նրան։

Համոզված եմ՝ երեխայի լացը միայն ֆիզիկական ցավից չէր. դա նաև վախի, սթրեսի և ծանր հոգեբանական ապրումների հետևանք էր։

Ցավալի իրականություն է, բայց գրեթե ամեն օր շների հարձակումներից տուժածներ են տեղափոխվում ԲԿ։ Լինում են օրեր, երբ արձանագրվում է 2–3 նման դեպք։

Գորիս քաղաքում և ընդհանրապես Սյունիքի մարզում թափառող շների խնդիրը շարունակում է մնալ չլուծված և դարձել է իրական վտանգ՝ հատկապես երեխաների համար։ Տարիներ շարունակ այս հարցը չի ստանում համակարգային լուծում»։

Նա դիմում է քաղաքապետին, սյունեցի պատգամավորին՝ խնդրին համակարգային ու ամբողջական լուծում տալու համար։

Հ.Գ. Կրկին հորդորում եմ շնասերներին չդարձնել այս հարցը զգացմունքային հակադրության թեմա։ Եթե սիրում եք կենդանիներին՝ հոգ տարեք նրանց մասին։

Մեր հասարակության ամենաբարձր արժեքը մարդն է, և մենք պարտավոր ենք պաշտպանել նրան՝ հատկապես երեխաներին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իջեւանում սոված շունը հարձակվել է անցորդների վրա

Իջեւանում սոված շունը հարձակվել է անցորդների վրա Thu, 19 Mar 2026 12:45:56 +0400 Մարտի 12-ից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով