Յուրի Սաքունցը WBO վարկածով եվրոպայի չեմպիոն
Sun, 19 Apr 2026 21:45:39 +0400

Սիրելի հայրենակիցներ, մրցաշարն ավարտվեց հերթական հաղթանակով։
Դարձա WBO վարկածով եվրոպայի չեմպիոն
Փա՛ռք և շնորհակալություն Ամենակարող Աստծուն՝ Իր զորության, առաջնորդության և օրհնության համար։ Նրա կամքով ու շնորհով հաղթահարեցինք այս ճանապարհի բոլոր փորձությունները։
Սրտանց շնորհակալ եմ իմ թիմին, ընտանիքիս և ձեզանից յուրաքանչյուրին, ով հավատքով ու աղոթքով կանգնեց կողքիս այս դժվարին ճանապարհին։
Առանձնահատուկ երախտագիտություն ընկերներիս որոնց աջակցության շնորհիվ հնարավոր դարձավ իմ մասնակցությունը այս մրցաշարին։
Սա պարզապես մենամարտ չէր։
Սա վկայություն էր Աստծո զորության մասին և հերթական քայլը՝ դեպի ավելի մեծ նպատակներ՝ ի փառս Նրա Թագավորության։
Ֆեյսբուքյան էջում գրել է Յուրի Սաքունցը
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր