Երկուշաբթի , 20 Ապրիլի 2026

Խոշոր վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Խոշոր վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ

Sun, 19 Apr 2026 23:15:33 +0400


Ապրիլի 19-ին, ժամը 12։10-ին Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 49-րդ կմ-ին բախվել են «Opel» և «Jeep» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Jeep» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականները, «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել դիատար մեքենային։

«Opel» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևորի փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են։

Այնուհետև փրկարարներն ուղղել են «Jeep» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուկրինայի գրոհը Ռուսաստանի վրա․ տուժածներ կան

Ուկրինայի գրոհը Ռուսաստանի վրա․ տուժածներ կան Sat, 21 Mar 2026 13:00:00 +0400 Ուկրաինական ԱԹՍ–ները հարձակվել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով