Իրանը հրաժարվել Է ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլից
Mon, 20 Apr 2026 10:00:52 +0400

Իրանը չի մասնակցի Իսլամաբադում ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Իրանը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլին», – ասվում է X սոցիալական ցանցում գործակալության հրապարակման մեջ:
Այս որոշումը Թեհրանը հիմնավորել է Վաշինգտոնի չափազանց մեծ պահանջներով և անիրատեսական սպասումներով, ինչպես նաև Հորմուզի նեղուցի ամերիկյան շրջափակման շարունակմամբ, որոնք նա դիտարկում է որպես հրադադարի ռեժիմի խախտում:
Այն մասին, որ ամերիկյան պատվիրակությունը մեկնել Է Իսլամաբադ՝ Իրանի հետ շփումների համար, հայտարարել Է նախագահ Դոնալդ Թրամփը: Նրա խոսքով՝ հանդիպումը նախատեսված էր երկուշաբթի ՝ ապրիլի 20-ին։ Սպիտակ տան ղեկավարը հերթական անգամ հույս է հայտնել, որ գործարքը կկնքվի, բայց միևնույն ժամանակ Թեհրանին մեղադրել է հրադադարը խախտելու մեջ և սպառնացել ոչնչացնել բոլոր էլեկտրակայաններն ու կամուրջները, եթե Իսլամական Հանրապետությունը համաձայնության չգնա:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր