Ծաղրում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՞ն՝ եւ ճիշտ էլ անում են

Ծաղրում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի՞ն՝ եւ ճիշտ էլ անում են

Mon, 20 Apr 2026 11:45:24 +0400


(ՊԻԿ-ՈՒՐԱԽ ԱՎՏՈԲՈՒՍԸ ՓՈԽԵԼ ԵՆ ՊԻԿ-ԱՎՏՈԵՐԹՈՎ)

Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ Վենետիկի հանձնաժողովի հայտնի ուղեցույցի վարչական ռեսուրսի չարաշահման գլուխգործոցը «պետության և իշխող կուսակցության» (ՊԻԿ) նույնացումն է, որի դեմ «Եվրոպան» իբր անողոք պայքար է մղում՝ ՔՊ-ական իրական պետության բացառմամբ։ Ավելին, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն անգամ 2021-ի ՀՀ ԱԺ ընտրությունների արդյունքներով իր հանձնարարականների կատարումը չի կարողացել կամ չի ցանկացել ապահովել․․․Թե ինչի՞ են գալիս – գնում։

Դե «մերոնք» էլ դրանից «ոգևորված» երեկ, ՊԻԿ-ացված «Ուրախ ավտոբուսը» փոխել էին ՊԻԿ-ավտոերթով՝պետական ռեսուրսի և ՔՊԿ քարոզչական տարրերի համապատասխան ընդլայնմամբ և առավել մերձեցմամբ կամ նույնացմամբ՝ Կառավարության կայք, Նախարարներ, պատգամավորներ, մարզպետներ, ոստիկանական զորքեր իրենց տասնյակ ավտոբուսներով, ՔՊԿ խորհրդանիշեր, ճանապարհի պաշտոնական բացում, «Վարչաբենդ», դիմավորող պաշտոնատար անձինք և ընտրողներ, ՔՊ-ական հուշանվերների նվիրում, Վարչապետից սկսած ՔՊ-ական գլխարկների կրում, ՔՊ ընտրական շտաբի ղեկավարներ, քարոզչություն և հակաքարոզչություն, ինչը շատ «գեղեցիկ» ձևով ամփոփում է ՔՊԿ վարչության անդամը կամ Վարչապետի խոսնակը հրավիրելով գյումրեցի ընտրողներին ՊԻԿ առաջնորդի համերգին /տե՛ս կից/։

«ՕՐԻՆ-2026»

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վաղարշապատում ՔՊ-ն խախտել է ավագանու կանոնադրությունը

Վաղարշապատում ՔՊ-ն խախտել է ավագանու կանոնադրությունը Sat, 18 Apr 2026 09:30:39 +0400 «Մայր Հայաստան» կուսակցության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով